Խորհրդարանական ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաջողության դեպքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը խոստացել է ամբողջությամբ նորացնել կառավարությունը: Այս մասին նա հայտարարել է այսօր` հոկտեմբերի 15-ին, համախոհների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ռոսիա 24»-ը:
Նախագահի խոսքով` նոր կառավարությունը կազմված է լինելու «բացարձակապես նոր մարդկանցից», քանի որ դա «ծայրահեղ անհրաժեշտ» է Ռուսաստանի համար: Նույնը վերաբերվում է նաեւ «ընդլայնված կառավարությանը», որը, Մեդվեդեւի կարծիքով, պետք է աշխատի իշխանության կուսակցության, քաղաքացիական հասարակության եւ փորձագետների հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Եդինայա Ռոսիա» կուսակցության վերջին համագումարում որոշվել էր նախագահի թեկնածու առաջադրել գործող վարչապետ Վլադիմիր Պուտինին, իսկ վերջինի հաղթանակի դեպքում վարչապետ նշանակել գործող նախագահ Մեդվեդեւին:




























