Microsoft Windows 7 օպերացիոն համակարգն իր ժողովրդականությամբ առաջ է անցել վերջին տարիներին աշխարհում ամենահաջողակը համարվող օպերացիոն համակարգից` Windows XP-ից:
Ինչպես փոխանցում է nvworld.ru-ն, առաջատարների փոփոխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի կեսերին: StatCounter-ի տվյալներով` Windows 7 –ի շուկայական մասնաբաժինը անցել է 40%-ը` Windows XP-ին թողնելով 38,62%-ի վրա:
Երրորդ տեղում է Windows Vista-ն` զբաղեցնելով շուկայի 11,18%-ը, չորրորդ տեղում է Mac OS X –ը` 7,3% չափաբաժնով: Հնգյակը եզրափակում է եւս մեկ «խնձորային» համակարգ` iOS-ը` 1,1%-ով:




























