Ադրբեջանում ձերբակալվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք կասկածվում են Իրանի հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու մեջ։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, գործողության արդյունքում իրավապահները բերման են ենթարկել նաև «Maideaz» կայքի խմբագիր Գադիր Մամեդովին։

Նշենք, որ Ադրբեջանը 2020 թվականի արցախյան պատերազմից և Թեհրանի ու Բաքվի հարաբերությունների վատթարացումից հետո հաճախ է գործողություններ իրականացնում՝ իրանցի լրտեսներին բացահայտելու նպատակով։