Ամերիկացի հայտնի քարոզիչ Հարոլդ Քեմփինգը շարունակում է հավաստիացնել, որ աշխարհի վերջն անպայման կլինի: Նա իր երկրպագուներին  այս անգամ հայտարարել է, որ ապոկալիպսիսն սպասվում է հոկտեմբերի  21 –ին:

Սական Քեմփինգն աշխարհի վերջ է «խոստանում» ոչ առաջին անգամ: Տասնյոթ տարի առաջ հոգեւորականը հայտարարել էր, թե աշխարհի վերջը լինելու է 1994 թ.  սեպտեմբերի 15-ին,  սակայն երբ դա չկատարվեց, նա հայտարարեց, թե պետք է սպասել մայիսի  21-ին:

Երբ մայիսի 21-ն էլ առանց ապոկալիպսիսի անցավ-գնաց, Քեմփինգը պարզաբանեց, որ իրականում լինելու է երկու վերջ` «հոգեւոր» եւ «ֆիզիկական»: Նա պնդում է, որ, այնուամենայնիվ, մայիսի  21-ին  տեղի է ունեցել «հոգեւոր ոչնչացումը»,  իսկ ահա հոկտեմբերի  21-ին լինելու է  աշխարհի «ֆիզիկական» վախճանը: Քարոզիչի  խոսքով` ինքը երկար մտածել է  եւ եկել  այն համոզման, որ աշխարհի վերջը կլինի «շատ հանգիստ», փոխանցում է Ytro.ru-ն: