Միջխորհրդարանական միության նախագահի եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի եւ Պետությունների խորհրդի նախագահների հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 16-19-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում  կմասնակցի Միջխորհրդարանական միության հոբելյանական 125-րդ վեհաժողովի աշխատանքներին:

Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են  Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը, Միքայել Վարդանյանը:

Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ: