Այս գիշեր Երեւանի Չարենցի փողոցի 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար։

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռեւս չպարզված հանգամանքներում 482 ԼՕ 68 պետհամարանիշով ծանր բեռնատար ավտոմեքենան բախվել է «Վոլքսվագեն» մակնիշի 02 ՍՍ 256 պետհամարանիշով մեքենային, ինչի հետեւանքով «Վոլքսվագեն»-ի վարորդ Գարիկ Հովհաննիսյանը, ուղեւորներ Հարութ Բարամյանը եւ եւս մի տղամարդ (ինքնությունը ճշտել դեռ չի հաջողվել) ստացած վնասվածքներից տեղում մահացել են։ Զոհվածները եղել են մոտ 20-25 տարեկան։

Դեպքի վայր մեկնած հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը դիերը դուրս է բերել ավտոմեքենայից եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին։