Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները կարող են բարելավվել, եթե Ադբեջանում ավելի շատ առաջընթաց լիներ մարդու իրավունքների  եւ քաղաքական ազատությունների ոլորտում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության  հարցին:

Նա անհանգստություն է հայտնել Բաքվում հակակառավարական ցույցերի 14 մասնակիցների դատապարտման առնչությամբ:Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Ադրբեջանում հասարակական կարգի եւ ոստիկաններին դիմադրության ցույց տալու ստանդարտ մեղադրանքով արդեն 13  մարդ դատապարտվել է մինչեւ երեք տարի ազտազրկման: Եւս մեկ հոգի պայմանական ժամկետ է ստացել: