Անկարան Եվրամիության հետ հարաբերությունները կսառեցնի, եթե Կիպրոսը 2012թ-ին նախագահի Եվրամիությունում:  Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը` նշելով, որ Թուրքիան չի ճանաչում հունական Կիպրոսի ինքնիշխանությունը:

Էրդողանը կրկին խոստացել է «պատասխան խիստ միջոցներ» ձեռնարկել, եթե Կիպրոսում  շարունակեն միակողմանիորեն մշակել Միջերկրական ծովի ածխաջրածնային հանքավայրերը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր  NEWS.am-ը, Կիպրոսի նախագահ Դմիտրիս Քրիստոֆիասը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր, որ Կիպրոսն սկսում է ածխաջրածինների որոնումը: Նա նշել էր, որ այդ գործողությունները Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան  իրավունքի շրջանակում են եւ կիրականացվեն միջազգային օրենսդրության համապատասխան: