Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի բանտում հոկտեմբերի 15 –ին  խոշոր ընդհանում է եղել բանտարկյալների միջեւ, արդյունքում 20 մարդ սպանվել է, եւս 12 -ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ինչպես տեղեկացնում է  Agence France-Presse-ը,  բանտի ղեկավարությունն ստիպված է եղել օգնության կանչել ոստիկանական ուժերին` արյունահեղությունը դադարեցնելու համար:  Բախման պատճառների մասին չի հաղորդվում: