ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը այսօր` հոկտեմբերի 16 -ին կսկսի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 20 –ը: Այցի շրջանակում Բերնսը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան:

Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կհանդիպի երկրի իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում կքննարկվեն գլոբալ եւ տրածաշրջանային նշանակության խնդիրներ:  Կողմերը կշոշափեն տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման, տնտեսական համագործակցության զարգացման եւ ժողովրդավարական բարեփոխումներին առնչվող հարցեր: