Այսօր` հոկտեմբերի 16 -ին Եմենի հատուկ ծառայությունները կրակ են բացել մայրաքաղաք Սանայում հակակառավարական ցույցի մասնակիցների վրա:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» առնվազն 4 մարդ զոհվել է, եւս 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Associated Press-ի տվյալներով` կրակ են բացել մոտակա տների տանիքների վրա տեղակայված դիպուկահարները: Բացի այդ, ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ` ամբոխին ցրելու համար:
Հիշեցնենք, որ երկիրն ավելի քան 30 տարի կառավարող նախագահ Սալեհի հրաժարականի պահանջով հակակառավարական ցույցեր այս երկրում տեղի են ունենում փետրվարի սկզբից:


























