Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան, ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քաղաքապետի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ առաջարկել են եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ՝ կապված Արցախի իրավիճակի հետ, իր մասնակցությամբ, ինչպես նաև Պուտինի, Փաշինյանի և Ալիևի, արդյո՞ք Հայաստանն առաջարկը ստացել է և կասնակցի՞, թե՞ ոչ։
Փաշինյանի խոսքով, խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որպեսզի վերաբերմունք արտահայտի։
«Կարծում եմ՝ մենք ամբողջության մեջ պետք է նայենք հարցը»,- ասաց Փաշինյանը։











