Նիգերիայում ձերբակալվել է մանկատան ղեկավարը, որտեղ դեռահաս աղջիկները երեխա են ծննդաբերում` վաճառելու համար:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ABC հեռուստաընկերությանը,  ոստիկանությունը հայտնաբերել է 17  հղի աղջիկների: Հետաքննության վարկածով` հաստատության ղեկավարն աղջիկներին ստիպել է հղիանալ, ինչի համար նույնիսկ օգնական է վարձել, որը նույնպես ձերբակալված է:

Նշվում է, որ մարդկանց վաճառքը Նիգերիայում տարածված հանցավոր գործունեության տեսակներից  է: Ամեն օր երկրում վաճառվում է առնվազն 10 երեխա, իսկ «առեւտրականներին» հազվադեպ է հաջողվում հայտնաբերել, ավելացնում է Guardian-ը: