Առեւանգված իսրայելցի զինծառայող Գիլադ Շալիթի փոխանակումը պաղեստինցի ձերբակալվածների հետ վեճ է առաջացրել ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ:
Հաղորդվում է, որ ՖԱԹՀ-ը քննադատել է ՀԱՄԱՍ-ին այն բանի համար, որ ազատ արձակված կալանավորների ցուցակում չեն ներառվել մի քանի իսրայելցի արաբների անուններ: Այդ պատճառով ՀԱՄԱՍ-ը նոր պահանջներ է ներկայացնում Իսրայելի եւ Եգիպտոսի նկատմամբ` գործարքը տանելով ձախողման: Այսօր, հոկտեմբերի 16 –ին` ՀԱՄԱՍ-ը քննադատությամբ է պատասխանել ՖԱԹԱՀ-ին` բացահայտելով Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի առաջարկած պայմանները: Մասնավորապես` Աբասն առաջարկել է Շալիթին հանձնել Գազայի հատվածի ապաշրջափակման դիմաց` բանտից չազատելով եւ ոչ մի պաղեստինցու:
Նշենք, որ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի գործարքը մտել է ավարտական փուլ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Իսրայելի իշխանությունները հրապարակել էին 1027 պաղեստինցիների ցուցակ, որոնք պետք է փոխանակվեն իսրայելցի զինվորական Գալիդ Շալիթի հետ:




























