Իրանի դատախազությունը հանրապետության հարավում առգրավել է ավելի քան 6 հազար միավոր ամերիկյան զենքի մաքսանենգ բեռ, որը նախատեսված էր անկարգությունների մասնակիցների համար, հայտարարել է Հորմոզգան նահանգի արդարադատության նախարարության վարչության ղեկավար Մոջթաբա Ղահրեմանին։
«Երկրի հարավային սահմանը հատելիս հայտնաբերվել և առգրավվել է խռովարարների համար նախատեսված ամերիկյան զենքի մաքսանենգ խոշոր խմբաքանակ։ Դրա հետ կապված երկու մարդ ձերբակալվել է»,- Ղահրեմանիի խոսքն է մեջբերում Tasnim գործակալությունը։
Ամինիի մահվան տարելիցի կապակցությամբ իրանական լրատվամիջոցները ուրբաթ երեկոյից հաղորդում են ամբողջ երկրում ահաբեկիչների և դիվերսանտների, ինչպես նաև բողոքի ու անկարգությունների կոչ անողների զանգվածային ձերբակալությունների մասին։





























