Գավառի մանկատան սանը Ոստիկանությունում հաղորդում է տվել մանկատանը 2 այլ սաների կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա ասաց, որ դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ֆիզիկական ներգործություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այժմ իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

14-ամյա տղան փախել է Գավառի մանկատնից, ասել է՝ իրեն ծեծի են ենթարկում