Իրանը դեմ է Ուկրաինայում մարտական գործողություններին եւ պատրաստ է հակամարտության կարգավորման միջնորդ դառնալ։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։

«Մենք բազմիցս  հայտարարել ենք, որ պատրաստ ենք միջնորդ լինել ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ մարտական գործողությունների դադարեցմանը հասնելու համար»,- ասել է նա (մեջբերումն՝ ըստ Newsweek-ի)։

Իրանի նախագահը նաեւ նշել է ԱՄՆ ապակայունացնող դերի մասին, որը Կիեւին ռազմական աջակցություն է ցուցաբերում՝ մարտական գործողությունների դադարեցմանը նպաստելու փոխարեն։