Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ դրվագներ է պատմել Էրդողանի եւ Օբամայի միջեւ հեռախոսային զրույցներից:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն պատմել է, թե հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Օբաման քննադատել է Էրդողանին, նշելով, որ Թուրքիան Իրանին պաշտպանում է։ Ըստ Դավութօղուի՝ Էրդողանը չի ընկրկել եւ հանդիմանել է Օբամային, մեղադրելով ԱՄՆ-ին՝ Իսրայելի փաստաբանը լինելու մեջ։
Դավութօղլուն նշել է, թե 9 ամսում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 11 անգամ զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչը նշանակում է, որ Թուրքիան աշխարհում կարեւոր ուժ է ներկայացնում։




























