Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսության ապահովման համար անհապաղ հրադադարի անհրաժեշտություն կա։ Տեղեկությունը X-ի իր էջում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ողբերգական հաղորդումներ այսօրվա ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցիների զոհերի մասին: Սակայն շարունակվող ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։

Բաքվի և Ղարաբաղի հայության միջև իրական երկխոսության ապահովման համար անհապաղ հրադադարի հրատապ անհրաժեշտությունը խաղաղ գոյակցության հասնելու միակ միջոցն է»,- նշել է Կլաարը: