Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ. թիրախավորվում է նաև քաղաքացիական բնակավայրերի շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։ Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում»,- հավելել է Արցախի օմբուդսմենը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության՝ սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ»:

Նշենք, որ հրետակոծվում են Ստեփանակերտը, այլ բնակավայրեր: