ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հատվածներ է հասցնում պբ մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել:

Մեր զինծառայողներն անձնազոհ գործողությունների միջոցով փորձում են կասեցնել թշնամու գրոհները»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ»:

Նշենք, որ հրետակոծվում են Ստեփանակերտը, այլ բնակավայրեր: