Պետդեպարտամենտը խոստացել է, որ Հայաստանը որպես աշխարհաքաղաքական խաղերի զոհ է ընտրել զրոյական գումարով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի գծով օգնական Յուրի Կիմի հայտարարությունը։

«Մինչեւ Կիմի հայտարարությունը մենք ոչ մի պատրանք չունեինք հետխորհրդային տարածքում եւ մասնավորապես Անդրկովկասում Վաշինգտոնի իրական նպատակների առումով։ Մի՞թե մենք այդ մասին չենք ասել։ Առավելագույն վնաս հասցնել Ռուսաստանի դիրքին եւ նրա կապերին մերձավոր դաշնակիցների հետ։ Իսկ այստեղ արդեն կարեւոր չէ՝ հետեւանքները, նպատակները, խնդիրները, ուղեկցող ծախսերը... Հարված հասցնել եւ ամեն ինչ վերածել հերթական քաոսի։

Ամերիկյան օրենսդիրների քննադատության գրոհի տակ պետդեպարտամենտի ներկայացուցչուհին պարզապես խոստովանել է, որ որպես զրոյական գումարով աշխարհաքաղաքական խաղերի հերթական զոհ այժմ որոշել են ընտրել Հայաստանը։ Հաշվարկն արված է այն Ռուսաստանից լրիվ կտրելու եւ դեպի Արեւմուտք վերակողմնորոշելու վրա։ Սա ես չեմ ասում, սա ասում է ոչ ռուսական կողմը, սա ասում են ԱՄՆ-ն եւ նրանք, ովքեր այդ քաղաքականության գաղափարախոսներն եւ գործնական իրականացնողներն են։ Եվ երբ մենք Երեւանի իշխանություններից լսում ենք, որ ՆԱՏՕ-ի հետ զորավարժությունները, նրանց գործողություններն Արեւմուտքի հակառուսական ուղղվածության հետագծում ուղղված չեն Ռուսաստանի դեմ եւ ոչինչ չի սպառնում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, հիմա այդ ամենին պատասխանել են ԱՄն պետդեպարտամենտում։ Հիմա մենք չէ, որ պետք է համոզենք Երեւանի պաշտոնատար անձանց, որ իրենք կանգնել են, իսկ նրանց իսկապես կանգնեցրել կամ թելադրել են կանգնել, այդ շատ վտանգավոր ճանապարհին։

Սա արդեն ասվել է Վաշինգտոնում, սա արդեն պաշտոնական դիրքորոշում է, որը հնչեցվել է... Հայաստանին ռազմական ոլորտում ԱՄՆ-ի կողմից հետագա ռազմական աջակցության այս անմիտ հաշվարկը պետք է հակառուսական գործողությունների խթան հանդիսանա տարածաշրջանում հերթական քաոսի համար։ Այս ֆոնին մեզ չեն կարող գոհացնել Երեւանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ  իրենց վերջին քայլերը ոչ մի կերպ չեն վերաբերում Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Վաշինգտոնն ասել է, որ վերաբերում են։ Երեւանը նման քայլերով նպաստավոր պայմաններ է ստեղծում Վաշինգտոնի եւ Բրյուսելի կողմից Ռուսաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն վարելու համար։ Մենք հույս ունենք, որ իմաստուն հայ ժողովուրդը քաղաքական իմաստնություն կունենա ճիշտ որոշում կայացնելու՝ թե՛ իր երկրի, թե՛ ընդհանրապես տարածաշրջանի համար։ Մեր կողմից՝ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը ռուս-հայկական դաշինքի հանդեպ եւ Երեւանի հետ փոխգործակցության տարաբնույթ գործնական քայլերի ավելացման ուղղությամբ»,- նշել է նա։