Ադրբեջանը Ստեփանակերտում թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ` կրակելով բնակելի շենքերի ուղղությամբ։ Տեսանյութը տեղադրել է Սիրանույշ Սարգսյանը թիթերյան իր էջում։
«Սա մեր կողքին գտնվող շենք է, որի մերձակայքում ռազմական թիրախ չկա»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ»:
Նշենք, որ հրետակոծվում են Ստեփանակերտը, այլ բնակավայրեր:











