Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ան-Լորենս Պետելը X-ի (նախկինTwitter) իր էջում գրել է․

«Ահազանգ․ ինչպես մենք շաբաթներ շարունակ վախենում էինք, այսօր առավոտից Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ։ 9-ամսյա շրջափակումից հետո, որը սովի է մատնել բնակչությանը, Արցախում Ալիևի կողմից ցեղասպանության իրագործման վախն ավելի ուժեղ է, քան երբևէ:

Միջազգային արձագանքն այժմ պարտադիր է՝ դադարեցնելու այս աղետալի նախագիծը։ Ալիևը հերթական անգամ ծաղրեց աշխարհին, Լաչինի միջանցքը բաց է միայն մեկ ուղղությամբ՝ գաղթի. էթնիկ զտումների նախագիծն ընթացքի մեջ է>: