Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի կեսօրին ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան, հայտնում է Mehr-ը։
Շոյգուն եւ նրա գլխավորած բարձրաստիճան ռազմական պատվիրակությունը նախատեսում են հանդիպել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Շոյգուին Թեհրանում դիմավորել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին:





























