Մեր օրերում Ադրբեջանի համար բավական բարենպաստ միջավայր է ստեղծվել ուժային և ռազմական գործողությունների ակտիվացման համար։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Տնտեսագիտական համալսարանի Համապարփակ եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Շեյնը։
Նրա խոսքով, Արեւմուտքը չունի համապատասխան ռեսուրսներ լուրջ ազդեցություն գործադրելու եւ որպես բանակցողի որոշիչ դեր խաղալու համար։
«Ռուսաստանն իր հերթին անցել է այլ ճակատի, ինչի պատճառով էլ հայկական կողմը բողոքում է , որ Մոսկվան իր պարտավորությունները չի կատարում:
Բացի այդ, Ադրբեջանը վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը։ Այս ամենը դրդում է Բաքվին չհրաժարվել իր խնդիրները լուծելու համար ռազմական և անվտանգության գործիքներից»,- հավելել է փորձագետը։
Նա նշեց, որ այս ամենը տեղի է ունենում խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին խոսակցությունների ֆոնին։
Շեյնի խոսքով՝ Ադրբեջանին անհրաժեշտ է ռազմական գործողություններ՝ բանակցային առավել շահեկան դիրքեր ձեռք բերելու համար։





























