Կանզասի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա։
«Ես ամենավճռական կերպով դատապարտում եմ Ադրբեջանի այս չհրահրված հարձակումը Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա խաղաղ հայերի դեմ։ Դա սխալ է: Սա հարձակում է քաղաքացիական բնակչության վրա, եւ այն պետք է անհապաղ դադարեցվի: #ՓրկեքՂարաբաղը»,-գրել է նա X-ի իր էջում։





























