RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ։

«Ղարաբաղ։ Ողբերգական է, անհույս եւ – կանխատեսելի։ Հայաստանի իշխանությունները սեփական ձեռքերով հանձնեցին հայկական սրբավայրը։ Մնում է հայտարարել, որ հայերի ցեղասպանություն չի եղել՝ եւ Փաշինյանի առաքելությունը այս հողի վրա կատարված կհամարվի։ Նախանձելի չէ Հուդայի ճակատագիրը»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։

Սիմոնյանն իր երկրորդ գրառման մեջ նշել է. «Փաշինյանը պահանջում է (!), որպեսզի ռուս խաղաղապահները պաշտպանեն Ղարաբաղը։ Իսկ ՆԱՏՕ՞-ն ինչ։ Չէ՞։ Չի պաշտպանո՞ւմ»։