Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը ԱՄՆ վարչակազմին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Արցախում իրադարձությունների վատագույն զարգացման կանխման համար։

«Ադրբեջանի հարձակումն Արցախի էթնիկ հայերի դեմ սպառնալիքի տակ է դնում խաղաղ բնակիչների կյանքը։

Նրա ագրեսիան պետք է ամենուրեք դատապարտվի, եւ ես կոչ եմ անում վարչակազմին միջոցներ ձեռնարկել հնարավոր վատագույն արդյունքի կանխման համար»,- գրել է նա X-ի իր աքաունթում։