Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի հայերի դեմ անթույլատրելի է։ Այս մասին X-ի իր աքաունթում գրել է Բունդեսթագի պատգամավոր Մայքլ Ռոտը։

«Ես հենց նոր ասացի Ադրբեջանի դեսպանին, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի հայերի դեմ անթույլատրելի է։ Ալիեւը սպառնալիքի տակ է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները եւ ամբողջ տարածաշրջանի կայունությունը»,- նշել է նա։