Մեծ թվով քաղաքացիներ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, բողոքի ակցիա են իրականացնում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց՝ կոչ անելով ՌԴ իշխանություններին՝ քայլեր կատարել՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպան գործունեությունը։
Ակցիայի մասնակիցների թվում են իշխող ուժի ներկայացուցիչներ, նաև ավագանու թեկնածուներ։
Դեսպանատան դիմաց եկան «Ապրելու երկիր» կուսակցության անդամները՝ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի գլխավորությամբ։ Ներկա քաղաքացիներին այս փաստը վրդովվեցրեց, նրանք վակնարկում են՝ «Մանե, հեռացիր»։











