Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին. Այս մասին հայտարարել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը։
«Խաղաղության միակ իրական ճանապարհը երկխոսությունն ու փոխզիջումն է։ Բելգիան կոչ է անում դեէսկալացիայի և քաղաքական լուծման, որը հաշվի կառնի բնակչության բարեկեցությունը», - ասաց նա:





























