Թուրքիան հանդես է գալիս Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համակեցության օգտին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով, այն, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածք, «ընդունել են բոլորը», ցանկացած այլ դիրքորոշում անընդունելի է։ «Գլխավոր նպատակը պետք է լինի ադրբեջանցիների և հայերի խաղաղ համակեցությունը Ղարաբաղում»,- ասել է Էրդողանը։