Կառավարության առջև ոստիկանության գործողությունների հետևանքով ցուցարար քաղաքացիների շրջանում տուժածներ կան։

Հիշեցնենք, որ քիչ առաջ կառավարության առջև իրավիճակը լարվեց, ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում՝ լուսաձայնային նեռնակներ կիրառեց Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ գործողության ֆոինին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների դեմ։ 

Կառավարության դիմաց և հարակից տարածքներում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։ Նրանք՝ վահաններով զինված, մի քանի շարքով պատ են կազմել։

Հանրապետության հրապարակ են մոտենում շտապ օգնության մեքենաներ։