Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան եւ Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր, հայտնում են Արցախի ՆԳՆ-ից:

«ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է՝

Անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել եւս չփորձել այն տեղափոխել այլ վայր: Հորդորում ենք անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծի  հեռախոսահամարներին. 911,101,112»,- ասվում է հաղորդագրությունում: