Air France-KLM ավիաընկերությունը երեքշաբթի հայտարարել է, որ չեղարկել է հինգ չվերթ, որոնք պետք է իրականացվեին Ադրբեջանի վրայով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լարվածության սրման պատճառով, հայտնում է Reuters-ը։
Չեղարկված բոլոր չվերթները Նիդեռլանդներից դեպի ասիական նպատակակետ քաղաքներ են եղել:
Թռիչքներից մեկը սկզբում մեկնել է Տոկիո, սակայն թռիչքի կեսից վերադարձել է Ամստերդամ:





























