Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին. Այս մասին ասվում է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնայի հայտարարության մեջ։
«Այսօր առավոտյան ստացված հաղորդագրությունները ականների հետևանքով ադրբեջանցիների մահվան մասին շատ տագնապալի են։ Ցանկացած հետագա ռազմական գործողություն միայն կհանգեցնի իրավիճակի սրման։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել այդ գործողությունները և գտնել խաղաղ լուծում»,- ասված է Էստոնիայի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ։





























