Լեռնային Ղարաբաղում հերթական էսկալացիայի պատճառով բողոքի ակցիաների հետ կապված Երևանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն ցուցարարների կողմից ագրեսիա ռուսների նկատմամբ չկա։ Այս մասին «Соловьев Live» հեռուստաալիքի եթերում ասել է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը։

«Իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված, բայց, արդարության համար, հարկ է նշել, որ ցուցարարների կողմից որևէ բացահայտ, արտահայտված ագրեսիա դեռևս նկատելի չէ»,- ասել է նա՝ նշելով, որ իրավիճակը մնում է «օրենսդրության շրջանակում»։

Գուչկովը կարծիք է հայտնել, որ Հայաստանը Ռուսաստանի համար մնում է բարեկամ երկիր։ «Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին կապում է դարավոր պատմությունը, տարբեր շփումների խիտ ցանցը, և ես չեմ կարծում, որ դրանք կարող են այդքան հեշտությամբ մասնատվել մեկ երեկոյի ընթացքում»,- հավելել է դիվանագետը։