Թեհրանը Վաշինգթոնին պաշտոնական հարցում է ուղարկել` խնդրելով իրեն փոխանցել Վաշինգթոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի մահափորձի քննության նյութերը, հաղորդում է AFP-ն:

Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է «ԱՄՆ մեղադրանքները քննարկելու» իր երկրի պատրաստակամության մասին:

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրանքը 56-ամյա Արբաբսիարին, ով ունի ԱՄՆ եւ Իրանի քաղաքացիություն, ներկայացվել է հոկտեմբերի 11-ին: Նրանից բացի, մեղադրանք է ներկայացվել նաեւ իրանցի Հոլամ Շաքուրիին: Արբաբսիարին ձերբակալել են սեպտեմբերի 29-ին, իսկ Շաքուրիի գտնվելու վայրը դեռեւս հայտնի չէ:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացրած վարկածով, մահափորձը կազմակերպել էր Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի հատուկ ստորաբաժանումը: Հանցագործությունը կատարելու համար Արբաբսիարը մտադրվել էր վարձել մեքսիկական նարկոկարտելի անդամների, սակայն հանցագործի անվան տան նրա հետ բանակցել է բյուրոյի աշխատակիցը:

Իրանը հերքում է բոլոր մեղադրանքները: