Հայ ժողովրդի ինքնիշխանության միակ երաշխավորը Ռուսաստանն է, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը։

«Իմ անձնական տեսակետով՝ հայ ժողովրդի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության միակ իրական երաշխավորը կարող է լինել Ռուսաստանը՝ որպես նրա պատմական եւ աշխարհագրական դաշնակից։ Թե ինչ կա Երեւանի ներկա ղեկավարների մտքում՝ ես միայն կարող եմ կռահել։ Ամենայն հավանականությամբ, նրանք կարծում են, թե կան ինչ-որ օտարերկրյա ազգեր, որոնք կպայքարեն հայ ժողովրդի շահերի համար ավելի շատ, քան իրենց սեփականի. նման բան լինել չի կարող»,- ասել է սենատորը։