Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում։ Այդ մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ:

Շուրջ մեկ ժամ է ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային  հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում։

Տուժածների մասին տվյալներ կհաղորվեն ավելի ուշ։