Ամերիկացի սենատորներ Ալեքս Պադիլլան և Մարկ Ռուբիոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Արցախի վրա Ադրբեջանի անհիմն և չարդարացված ռազմական հարձակումը՝ «հակաահաբեկչական գործողություն» ղեկավարելու կեղծ պատրվակով և խախտելով հրադադարի վերաբերյալ իր պարտավորությունները։
«Ադրբեջանի վարչակարգը գլխավորում է Լեռնային Ղարաբաղում հայ խաղաղ բնակչության դեմ չհրահրված հարձակումը, որը վարչակարգի կողմից ձեռնարկված լուրջ էսկալացիա է տարածաշրջանում հայերի էթնիկ զտումների համար: Բայդենի վարչակազմը և մեր միջազգային դաշնակիցները պետք է խստորեն դատապարտեն այս ռազմական ագրեսիան և պահանջեն խաղաղ լուծում, որը վերջ կդնի մարդու իրավունքների այս խախտումներին։ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր տեսակի աջակցությունը Ադրբեջանին, ինչպես պահանջում է Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը»:
Անցյալ ամիս Պադիլլան և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը նամակ էին ուղարկել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ կոչ անելով նրան ներկայացնել ՄԱԿ-ի բանաձև՝ անհապաղ դադարեցնել Ադրբեջանի հետ ութ համաձայնագրերը:
Պադիլլան, Մենենդեսը և Ռուբիոն նաև Սենատի երկկուսակցական բանաձև են ներկայացրել այս տարվա սկզբին, որը դատապարտում է Ադրբեջանի կառավարությանը Լաչինի միջանցքի շրջափակման համար և կոչ անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել շարունակվող հումանիտար ճգնաժամը վերջ տալու համար:





























