Air France-ին պատկանող KLM-ը չեղարկել է հինգ չվերթ, որոնք պետք է թռչեին Ադրբեջանի վրայով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման պատճառով, հայտնում է Reuters-ը։
Բոլոր թռիչքներն իրականացվել են Նիդեռլանդներից դեպի Ասիայի ուղղություններ: Չվերթներից մեկը սկզբում մեկնել է Տոկիո, սակայն թռիչքի կեսին վերադարձել է Ամստերդամ:
KLM-ի հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը հնարավորինս շուտ կտեղեկացնի իր հաճախորդներին հետագա քայլերի մասին:





























