Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում չեն դադարում հրետակոծությունները, առավոտյան եւս քաղաքում լսվում են պայթյունների ձայները: Մարդիկ պատսպարված են նկուղներում: Ողջ գիշեր հրետակոծությունը չի դադարել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանը սեպտեմբեր 19-ին լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։ Հազարավոր քաղաքացիներ երեկ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։











