Ցեղասպանության կանխման Լեմկինի ինստիտուտը SOS ծանուցում է թողարկել արցախահայության համար, որը ներկայում ենթարկվում է հարձակման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ցեղասպանածին վարչակարգի կողմից։
«Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի ու արտակարգ բժկական իրավիճակների Ադրբեջանի կողմից 9-ամսյա շրջափակումից հետո, այլեւ քաղաքացիական շրջանների օդային հարվածներից, անօդաչուների հարվածներից եւ զանգվածային գնդակոծություններից զոհվելու սպառնալիքին։ Ադրբեջանի ռազմական հարձակումը տեղի է ունեցել այն բանից ընդամենը մեկ օր հետո, երբ երկիրը վերջապես ստիպված էր անկլավ թողնել 2023թ. հունիսի 15-ից ի վեր առաջին օգնության բեռը։
Ներկա պահին չափազանց կարեւոր է, որպեսզի ազդեցիկ ղեկավարները եւ պետությունները հանդես գան Ադրբեջանի դեմ եւ հստակ ցուցադրեն, որ հետագա ցանկացած ագրեսիա հայերի դեմ անթույլատրելի է եւ կհանդիպի բոլոր հնարավոր տարբերակներին ցեղասպանության կանխման գործիքների շրջանակում։ Այս պահանջի չկատարումը կհանգեցնի այն բանին, որ այդ ղեկավարները եւ պետությունները պատասխանատվություն կկրեն ցեղասպանությանը հանցակցության համար։
Ադրբեջանին դիմակայելու անկարողությունը կարող է նաեւ հանգեցնել էսկալացիայի, որը կնշանակի ոչ միայն արցախահայության լիակատար ոչնչացում, այլեւ ավելի լայն պատերազմ տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանն ու նրա դաշնակից Թուրքիան հետապնդում են տարածքային հավակնություններ հարավային Հայաստանի եւ հյուսիսային Իրանի հանդեպ։
Լեմկինի ինստիտուտի, ինչպես նաեւ Genocide Watch-ի, Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի ցեղասպանության կանխման եւ իրավական հարցերի գծով փորձագետները, ինչպիսին է ՄՔԴ նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, կասկածներ չունեն, որ հայերը բախվել են խնդրի Ադրբեջանի կողմից, եւ դա ցեղասպանությունն է։
Մենք մեր անկեղծ համերաշխությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին, որի ինքնությունն ու կյանքը նշանակություն ունեն եւ պետք է պաշտպանվեն»։




























