Երիտասարդների մի խումբ շրջում է երեւանյան բուհերում եւ կոչ անում դասադուլի դուրս գալ: Նրանք շրջում են  ԵՊՀ մասնաշենքերում եւ վանկարկում՝ «Դասադուլ», «Արցախ»:

«Արցախը մեռնում է, այնտեղ 120 հազար հայերի ցեղասպանություն է տեղի ունենում, դուրս եկեք փողոց: Երեխաներ են զոհվել: Հայաստանը պետք է տեր կանգնի իր 120 հազար քաղաքացիներին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի վրա։ Ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է 32, վիրավորվել՝ 200 մարդ։ Հազարավոր քաղաքացիներ երեկ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։

Բաքվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու գործողություններն անվանել են «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառում»։