Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է իր օգտագործողներին յուրատեսակ «անձնագրեր» առաջարկել: Սոցիալական ցանցը, չգիտես ինչու, դիմել է գրանցելու համար Facebook առեւտրային ապրանքանիշը` այցեքարտերի եւ ոչ մագնիսական նույնականացման քարտերի համար: Facebook-ի այս հետաքրքիր քայլի մասին գրում է TechCrunch տեխնոբլոգը:

Կարելի է ենթադրել, որ այդ քարտերն ավելին կլինեն, քան պարզապես այցեքարտերը կամ «անձը հաստատող փաստաթուղթը»: Քարտերի վրա կարող է տեղադրվել շտրիխ-կոդ կամ QR կոդ: Այդ դեպքում, այդ քարտերով, կարելի կլինի Facebook Credits-ի (սոցիալական ցանցի ներքին արժույթի) օգնությամբ մուծումներ անել ակումբ մուտք գործելիս կամ ապրանք ու ծառայություններ գնելիս, հաղորդում է «Վեստի»-ն: