ԵՄ-ն պետք է արագ եւ վճռական գործի՝ Արցախում էթնիկ զտումները եւ Հայաստանի տարածքի դեմ հարձակումը կանխելու համար, հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Միխայել Ռոտը X-ի իր միկրոբլոգում։
«Դա միակ լեզուն է, որը հասկանում են Ալիեւի տիպի ավտոկրատները»,- ասել է նա։ «ԵՄ-ն պետք է որքան հնարավոր է շուտ մտցնի քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցների ռեժիմ, որպեսզի Բաքվին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ։ Ես ողջունում եմ հրադադարը, բայց այն չպետք է օգտագործվի Արցախում քաղաքացիական բնակչության տեղափոխման համար»,- ասել է Ռոտը։ «Մենք պետք է զգալիորեն ուժեղացնենք Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը հայ-ադրբեջանական ողջ սահմանի եւ շփման գծի հետագա մոնիթորինգի համար՝ իրավիճակի կայունացման եւ Հայաստանի տարածքի դեմ Ադրբեջանի հնարավոր գրոհների բացահայտման նպատակով։
Մենք պետք է աջակցենք երիտասարդ, բայց փուխր դեմոկրատիային Հայաստանում եւ այն մոտեցնենք ԵՄ-ին։ Արցախի էթնիկ զտումը կարող է նպաստել հայկական դեմոկրատիայի անկմանը։ Վիզային ռեժիմի ազատականացումը կլիներ առաջին կարեւոր քայլը մերձեցման ճանապարհին»,- ասել է Ռոտը։





























