Ես Մարտակերտի Մաղավուզ գյուղի եմ, որտեղ հիմա կռիվ է ու լիքը երեխեք մեռնում են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց արցախցի մի կին:
«Հիվանդանոցի պադվալներում լիքը երեխեք են, էյնտեղ է մորքուրիս աղջիկն իր 4 երեխեքի հետ: Փոքրը երեք ամսական է: Շատ-շատերն իրենց նման հիվանդանոցներում են:
Ոստիկաններին կոչ եմ անում լինել հայ, ոչ թե թուրք, էդ զենքեը վայր դնեն, էթան մեր տղերքի մոտ: Մենք լիքը հերոսներ ենք կորցրել, ո՞նց կարող ենք էդ հողը այդպես հեշտ գրիչի ծայրով նվիրենք թուրքին: Ոչ մի բան չենք ուզում, հողն էլ իրենց, ուղղակի մեր երեխեքը մեղք են, վիրակապ չկա: Ընկերուհուս 4 երեխեքը վիրավոր են, երեքը լավ չեն, էն մեկի վիճակն անհայտ է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը առավոտյան հայտարարել է, որ մեծ հանրահավաք է տեղի ունենալու այսօր երեկոյան ժամը 19-ին, իսկ մինչ այդ դասադուլի ու գործադուլի կոչ է արել:











