Դեն նետեք ձեր գլխարկները, կանգնեք ժողովրդի կողքին,  տապալեք չհայ իշխանությունը, մի կերեք արյունով թաթախված հացը, ձեր երեխաներին այդ փողով թաթախված հաց մի տարեք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության դիմաց դիմելով կառավարության դիմաց վահաններով զինված եւ շարք կազմած ոստիկաններին, ասաց մի կին:

«Դա արյան մեջ է թաթախված, Արցախը վաճառած փող է դա, 5 հազար մատաղ եղած տղերքի արյան գինն է դա: Աղաչում եմ, կանգնեք ժողովրդի կողքին, օգնեք իշխանափոխությանը, այլեւս ես Արցախի մասին չեմ խոսում: Չկա Արցախ, կործանեցիք, վաճառեցիք Արցախը: փրկեք ձեր հայրենիքը, մի բուռը փրկեք, որ վաղը կախ գլուխներով չապրեք»,-աասաց նա:

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը առավոտյան հայտարարել է, որ մեծ հանրահավաք է տեղի ունենալու այսօր երեկոյան ժամը 19-ին, իսկ մինչ այդ դասադուլի ու գործադուլի կոչ է արել: